
Եվրամիության պատվիրակությունը, որի կազմում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուսա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ժամանել է Երևան։
Ավելի վաղ Երևան էր ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը,Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

