Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/5/2026
share

Թարմացվող․Եվրոպական առաջնորդները շարունակում են ժամանել Երևան

Քիչ առաջ Երևան են ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

Ավելի վաղ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Սերբիայի վարչապետ Ջուրո Մակուտը, Լեհաստանի  վարչապետ Դոնալդ Տուսկը, Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդը, Ուկրանիայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին,Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը, Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Նորվեգիայի Թագավորության վարչապետը:  

facebook sharing button facebook