
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի նիստում մերժել է որպես պատգամավորի թեկնածու գրանցել «ԴՕԿ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանին և Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը հիմնավորել է այն համգանանքով, որ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը փաստաթուղթ չեն ներկայացրել, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի են հանդիսացել և Հայաստանում են բնակվել։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

