Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/5/2026
share

Կանադայի արտգորնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, որը վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կազմում ժամանել է Երևան, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,- փոխանցում է Արմենպրեսը։ Կանադայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

 

Անիտա Անանդը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։ Այցի ընթացքում Անանդին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

 

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին ժամանել է Երևան։ Կանադայի վարչապետը մայիսի 4-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

 

 

Լուսանկարը՝ Արմենպրեսի

facebook sharing button facebook