Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/5/2026
share

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կլինի հեռավար. ԿԳՄՍՆ

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններն աշխատանքը կարող են կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։

Մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Երևանի որոշ փողոցներ մայիսի 2-5-ը փակ կլինեն։

facebook sharing button facebook