Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/5/2026
share

Կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը

Մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին ընդառաջ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրապարակում է կատարել՝ նշելով, որ գագաթնաժողովը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։

 

Հրապարակման մեջ նշվում է, որ երկու կողմերն էլ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով։ 

Կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, թվային ոլորտի և անվտանգության ուղղություններով, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության և տնտեսական աճի խթանման հարցերը։ 

 

Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական Միութունը ներկայացնող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նախագահ Անտոնիո Կոստան, Հայաստանը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ 

facebook sharing button facebook