
Բաքուն հերթական քարոզչական այցն է կազմակերպել հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Արցախի տարածքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին այցի ընթացքում ուղեկցում է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նշվում է, որ այցին մասնակցում են ավելի քան 150 դեսպաններ, ռազմական կցորդներ և այլ դիվանագետներ, որոնք ներկայացնում են 62 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Ուղևորությունը տևելու է երկու օր և ներառելու է Ստեփանակերտը, Իվանյանը, Շուշիի և Բերձորի շրջանները։
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն արդեն այցելել են Իվանյան, այժմ Ստեփանակերտում են։ Նրանց թվում են Հունգարիայի, Թուրքիայի, Ինդոնեզիայի, Իսրայելի դեսպանները, Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում Բաքվի կողմից կառուցված, այսպես կոված, Հաղթանակի այգի, նաև Արցախի պետական համալսարան, որը վերածվել է «Ղարաբաղի համալսարանի»։ Ուշագրավ է, որ այս այցը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածածին մայր տաճարի քանդման ֆոնին․ Factor

