
Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ՝ այն հիմնավորելով «հակաադրբեջանական գործունեությամբ»:
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 30-ին ընդունել էր բանաձև, որով նաև դատապարտել էր Ադրբեջանում հայ ռազմագերիների, պահվող անձանց և պատանդների «անարդար կալանքը», պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Խորհրդարանը նաև վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը։
Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունդժիչը հրավիրվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Ընդունված որոշման համաձայն՝ Միլի Մեջլիսը կդադարեցնի Եվրախորհրդարանի հետ համագործակցության բոլոր ձևերը։ Բացի այդ, խորհրդարանը կսկսի ընթացակարգեր՝ դուրս գալու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովից։ Այն ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր
Քննարկումներից հետո նախագիծը դրվել է քվեարկության և միաձայն ընդունվել պատգամավորների կողմից․ Civilnet

