Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/5/2026
share

Հիբրիդային հարձակման նոր ալիք. Ինչպե՞ս են շահարկվում հանրության «զգայուն նյարդերը»․ Գայանե Աբրահամյան

Իրավապաշտպան Գայանե Աբրահամյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է․

« Արդեն պետական անվտանգության խնդիր ա, երբ ոմն մեկը методичка է իջեցնում, շահարկելով մեր հանրության ամենազգայուն նյարդերը, թե բա` 300.000 ադրբեջանցի են բերելու Հայաստան։

Ընդորում, ԿԳԲ մեթոդով, իբրեւ հստակ մանրամասներ են տալիս, գյուղերի անուններ են գրում ու սա դառնում է ոչ միայն իրենց հետ ուղիղ փոխկապակցված քաղաքական ուժի հիմնական խոսույթը (դեռ մի բան էլ ծաղկեցրած` բանակ են գնալու եւ այլն, ավելի աբսուրդ հնարավոր չէր հորինել), բայց նաեւ` լուրերի թոփ թեմա։

Այսինքն, էս դեպքում ոչ միայն ռուսական, այլ հենց ադրբեջանական օրակարգը բերում դարձնում եք քննարկման հարց, առանց հիշելու, որ էդ 300 հազարը, այսպես կոչված, <<Արեւմտյան Ադրբեջան>> խոսույթի հետ է կապակցված, այսինքն` մեր օրակարգ եք բերում նույն Արեւմտյան Ադրբեջան ԶԱՎԹՈՂԱԿԱՆ սպառնալիքը։

Հետո ասում եք` չկա հիբրիդային հարձակում, բա սա ի՞նչ է, սա դասական հիբրիդային հարձակում է, որի զենք են դարձել մեր ներսում որոշ քաղաքական եւ մեդիա դերակատարներ։

Պետական ու ազգային անվտանգության հարց է արդեն նման խնդիրները ու ապշում եմ, որ շատ կիրթ ու ադեկվատ գործընկերները սա չեն տեսնում, անասելի ցավալի է, բայց նորից ու նորից եմ ասում` իշխանությանը քննադատելուց` հիշեք ՊԵՏՈՒԹՅԱՆԸ չվնասելու սկզբունքը։

*Նկարը պատրաստված է AI_ով, երկու տառասխալ կա, բայց ոչ մի կերպ չհամաձայնեց փոխել»․ Գայանե Աբրահամյան 

facebook sharing button facebook