Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/4/2026
share

48 ժամ 8 քաղաքական ուժի՝ փաստաթղթերը շտկելու համար.ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։

 

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի ժամը 18։00-ն։

 

Այդ ուժերն են՝
 

▪️ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

▪️ Հայ ազգային կոնգրես կուսակցություն

▪️ «Հանրապետություն» կուսակցություն

▪️ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

▪️ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն

▪️ Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն

▪️ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

▪️ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

facebook sharing button facebook