Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
30/4/2026
share

Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ իրականացրած ծառայության ընթացքում Ենոքավան բնակավայրի սկզբնամասում նկատել են փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։

«Նա ձերբակալվել է։ Կանգնեցվել է նաև «Ուրալը», որի վարորդը հայտնել է, որ մեքենայում կա 19 խմ փայտանյութ, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել»,-հայտնում է Ոստիկանությունը։

Նշվում է, որ Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը և Գանձաքար գյուղի բնակիչ երեք ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են Իջևանի բաժին։ «Ուրալը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։

facebook sharing button facebook