
ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 14 համայնքների թվով 20 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացվեց 1,059,877.9 հազար ՀՀ դրամ։
Կառավարության կողմից այս որոշման հաստատմաբ արդեն 2026թ․ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորումը կկազմի 4 միլիարդ 117 միլոնի ՀՀ դրամ․
ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,059,877.9 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Վարչապետը ներկայացրել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը։
Արագածոտնի մարզում՝ Թալին համայնքի Թալին բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի վերակառուցում, աշխատանքների 75%-ն իրականացված է, նախատեսված է 150 սանի համար:
Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Արտաշատ բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ, ավարտված են աշխատանքները, կառուցվել է 400 գծմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 15 տնային տնտեսություն:
Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ-2-րդ փուլ, կատարված է շինարարական աշխատանքները՝ 45 %-ը, ասֆալտապատվել է 1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ:
Արարատ համայնքի Արարատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և հարակից այգու բարեկարգում-1-ին փուլ, ավարտված է, վերանորոգվել է մշակույթի տունը՝ կառուցվել է ջեռուցման համակարգ և բարեկարգվել է հարակից այգին:
Արմավիրի մարզում՝ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի մշակույթի տան նորոգում, ավարտական փուլում է աշխատանքները, 312քմ մակերեսով և 150 նստատեղ ունեցող դահլիճով շենքը:
Արաքս համայնքի Գայ բնակավայրի Իսահակյան և Սարյան կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ, ավարտական փուլում է գտնվում, տուֆով սալարկվել են 1,5 կմ երկարությամբ ճանապարհի մայթեզրերը:
Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, կատարված է աշխատանքների 87 %-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 165 սանի համար:
Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում, որն ավարտված է, կառուցվել է 1․2 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 89 տնային տնտեսություն:
Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի Մ. Միքայելյան, Հ. Թումանյան, Վ.Տերյան և Կոմիտաս փողոցների ջրագծերի փոխարինում, աշխատանքներն ավարտված է, կառուցվել է 3․5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 1077 տնային տնտեսություն:
Վաղարշապատ համայնքի Շահումյան բնակավայրի Ի. Հարությունյան և Մ-3 միջպետական ճանապարհից մինչև Շահումյանի միջնակարգ դպրոցի ետնամաս տանող ճանապարհի ասֆալտապատում և մայթի կառուցում, որն ավարտված է, ասֆալտապատվել է 1․1 կմ երկարությամբ ճանապարհ:
Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում, ավարտված են աշխատանքները, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 320 սանի համար:
Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի ոռոգման 1000 մ երկարությամբ ներտնային ցանցի կառուցում, աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 1 կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց, որի արդյունքում ոռոգելի հողատարածքները կավելանան 80-100 հա-ով, շահառուները՝ 45 տնային տնտեսություն:
Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան և Մյասնիկյան փողոցների լուսավորության ցանցի վերակառուցում, կատարված է շինարարական աշխատանքների 95 %-ը, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 67 հենասյուն ու 134 լեդ լուսատու:
Կոտայքի մարզում՝ Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի, 1-ին թաղամաս 1-ին և 2-րդ փողոցների, Ծաղկունք թաղամասի 3-րդ փողոցի և 3-րդ փողոց 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու գազաֆիկացման աշխատանքներ, որոնք ավարտված են, կառուցվել է 2․5 կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 104 տնային տնտեսություն:
Շիրակի մարզում՝ Գյումրի համայնքի աղբահանության ծառայությունների մատուցման համար աղբատար մեքենայի ձեռքբերում, ձեռք է բերվել մեկ աղբատար մեքենա և տրամադրվել համայնքին:
Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որը ավարտական փուլում է, կառուցվել է 2.7 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, ոռոգելի հողատարածքը 195 հա, շահառուները՝ 68 տնային տնտեսություն:
Սյունիքի մարզում՝ Կապան համայնքի Գեղանուշ-Գոմարան բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհի նորոգում և ասֆալտապատում, ավարտված են աշխատանքները, ասֆալտապատվել է 1․8 կմ երկարությամբ ճանապարհ:
Տավուշի մարզում՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 45 փող․ 1 փակուղի թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացում, կատարված է աշխատանքների 70 %-ը, հիմնանորոգվել է 2428 քմ մակերեսով տարածք:
Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Ազատամարտիկների և Թատերական փողոցների մայթերի, Թատերական փող. 3, Մայիսի 28 փող․ 41 շենքերի բակերի, կենցաղի տան շրջակայքի և Աբովյան 18 շենքից Անկախության փողոց տանող ճանապարհ բազմաբնակարան շենքերի բակերի հիմնանորոգում և ասֆալտապատում, կատարված է աշխատանքների 80 %-ը, ասֆալտապատվել է 4276 քմ մակերեսով բակային տարածք:
Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի 2-րդ փողոց, Գետահովիտ բնակավայրի 5-րդ փողոց, Գանձաքար բնակավայրի 36-րդ փողոց, Ակնաղբյուր 5-րդ փողոց 1-ին փակուղի ճանապարհների հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով, կատարված է աշխատանքների 70 %-ը, սալարկվել է 4․3 կմ երկարությամբ ճանապարհ․ ՀՀ Կառավարություն

