Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/4/2026
share

ԵՄ-ի հայտարարությունը՝ Կարսում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը, որի նպատակն էր առաջ մղել երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացը:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում պահպանվող դինամիկան արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական միտումները, ինչն էական է տևական խաղաղության և կայունության հաստատման համար: ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը:

Գործարկվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային կապը կամրապնդի տարածաշրջանային փոխկապակցվածությունը և շոշափելի օգուտներ կբերի Հարավային Կովկասի ողջ բնակչությանը:

ԵՄ-ն հանձնառու է խթանել փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում՝ համահունչ մեր «Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգին», «Global Gateway» ռազմավարությանը և «Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին», որտեղ թե՛ Հայաստանը և թե՛ Թուրքիան առանցքային դերակատարություն ունեն:

facebook sharing button facebook