Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/4/2026
share

Որ քաղաքներում է օդի աղտոտվածությունը գերազանցել նորման. ՀՄԿ-ն հրապարակել է թարմ տվյալներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է ապրիլի 18-24-ի Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը 

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

 Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 18-ին և 22-23-ը,

 Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 20-ին և 22-ին,

 Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 18-ին։

Ալավերդի քաղաքում՝

 Սայաթ-Նովա փողոց՝ ապրիլի 21-ին և 24-ին,

 Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

 Սանահին սարահարթ՝ չի գերազանցել։

Գյումրի քաղաքում՝ ապրիլի 18-19-ը և 21-24-ը։

Հրազդան քաղաքում՝ ապրիլի 20-ին։

facebook sharing button facebook