
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գրասենյակի (UNHCR) տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մահապատժի ենթարկվել, և 4000-ը՝ ձերբակալվել։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն այսօր հայտարարել է, որ մահապատժի որոշումներն իրականացվել են այլախոհության դեմ Իրանի իրականացրած բռնաճնշումների շրջանակներում, մասնավորապես՝ «ազգային անվտանգությանն առնչվող մեղադրանքներով»։
Գործակալության տվյալներով՝ առնվազն ինը մարդ մահապատժի է ենթարկվել 2026 թվականի հունվարյան բողոքի ցույցերի առնչությամբ, տասը՝ ընդդիմադիր խմբավորումներին ենթադրյալ անդամակցության, իսկ երկուսը՝ լրտեսության մեղադրանքով։
Զեկույցում նշվում է նաև, որ փետրվարի 28-ից ի վեր «Իրանում ազգային անվտանգությանն առնչվող մեղադրանքներով ձերբակալվել է շուրջ 4000 անձ»։
Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածներից շատերը բռնի անհետացել են, ենթարկվել խոշտանգումների կամ «դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի»։
«Ես ապշած եմ, որ հակամարտության արդեն իսկ ծանր հետևանքներին գումարվում է այն, որ իշխանությունները շարունակում են կոպիտ ու դաժան մեթոդներով զրկել իրանցի ժողովրդին իրենց իրավունքներից»,— ասել է Տյուրկը․ CNN

