Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/4/2026
share

Ճանապարհային դեպարտամենտը չի ընդունել Մ-2 ճանապարհի հիմնանորոգված հատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքներն առկա թերությունների պատճառով հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման։

Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով իրականացնում է նշված 7.5կմ հատվածում առկա թերությունների վերացման աշխատանքներ։

Կատարվող աշխատանքների ընթացքին հետևում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը․ Հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը

facebook sharing button facebook