Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/4/2026
share

Արթուր Ավանեսյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) կալանավայրում հացադուլ է սկսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։

Ըստ Հովսեփյանի՝ Ավանեսյանի քայլն ուղղված է Հայաստանում անարդարության վերացմանը, քաղաքական հետապնդումների դեմ և ի պաշտպանություն մարդու իրավունքների ու արժանապատվության։

Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանն ապրիլի 28-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների խոստացել է տալ կաշառք՝ աշխատանքի ընդունելու կամ այլ եղանակով, ինչը վերջիններիս կողմից ընդունվել է․ CiviNet

facebook sharing button facebook