Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/4/2026
share

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն ունի

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն է նշանակվել Լյազիզա Սաբիրովան։

 Նա կղեկավարի ԱԶԲ-ի գործունեությունը Հայաստանում, կհամակարգի համագործակցությունը կառավարության և գործընկերների հետ, ինչպես նաև կհետևի բանկի ծրագրերի իրականացմանը։

 «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս պաշտոնը և շարունակել ամրապնդել ԱԶԲ-ի գործընկերությունը Հայաստանի հետ։ Մենք կշարունակենք աջակցել երկրի կայուն, ներառական և դիմակայուն զարգացմանը՝ սերտ համագործակցությամբ կառավարության և մեր գործընկերների հետ»,- նշել է Սաբիրովան։

Սաբիրովան ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ, այդ թվում՝ ավելի քան 20 տարի ԱԶԲ-ում։ Նա զբաղեցրել է մի շարք բարձր ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման ոլորտում։

facebook sharing button facebook