Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/4/2026
share

Հայտնաբերվել է թունավոր խաղալիք. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Վազգեն Ամյան Սերյոժայի» Ա/Ձ-ում։ Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։ 

 

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ նշված անվանմամբ խաղալիքի հետկանչման և ոչնչացման վերաբերյալ։ Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, որոնք ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։

facebook sharing button facebook