
Տուապսեի նավթավերամշակման գործարանում վերջին երկու շաբաթվա ընթացքում բռնկված արդեն երրորդ հրդեհը լուրջ վտանգ է ստեղծել տարածաշրջանի էկոհամակարգի համար: Ըստ NASA Firms ծառայության տվյալների՝ նոր բռնկումը տեղի է ունեցել ձեռնարկության հյուսիսային հատվածում, որը նախորդ հարձակումների ժամանակ չէր տուժել: Քաղաքում զգացվում է այրվածի ուժգին հոտ և սմոգ, ինչի պատճառով իշխանությունները հայտարարել են հարակից փողոցների բնակիչների տարհանում:
Նախորդ երկու հրդեհներն արդեն իսկ հանգեցրել էին մասշտաբային էկոլոգիական աղետի. քաղաքի որոշ թաղամասերում տեղացել էր «նավթային անձրև»՝ մրի, նավթամթերքի և ջրի խառնուրդ, որից տուժել են բազմաթիվ ընտանի և վայրի կենդանիներ ու թռչուններ: Տեղատարափ անձրևների հետևանքով նավթամթերքի մի մասը Տուապսե գետից լցվել է Սև ծով՝ աղտոտելով ափամերձ գոտին և լողափերը մինչև Գելենջիկ: Ռուսաստանցի բնապահպանները կատարվածն անվանել են տարածաշրջանի ամենամասշտաբային էկոլոգիական աղետներից մեկը։ ուժել էին թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները․ գրում է BBC-ն

