
Վերջին օրերին կապանցիները ահազանգում են այն մասին, որ ոմն քաղաքացի այցելում է իրենց բնակարաներ, ներկայանում, որ ինքը ՔՊ կուսակցության ներկայացուցիչ է և ընտրություններին ընդառաջ դիմումներ է հավաքում՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի տարբեր խնդիրների լուծման նպատակով։ Նրա ձեռքին տպագրված ցուցակներ են եղել՝ հստակ հասցեներով և անուններով։
Նշված անձին «հյուրընկալած» «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակի զրուցակիցը նշում է, որ առանց իր համաձայնության հյուրը սկսել է Նիկոլ Փաշինյանին դիմում գրել։
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը ներկայացել և ասել է, որ դիտորդ է, ինչը ոչ մի կերպ չի խանգարել վերջինիս «ավարտին հասցնել իր առաքելությունը»։ Ընդ որում այնքան է շտապել, որ նույնիսկ ստորագրել է տանտիրոջ փոխարեն։
Նա «Քաղաքացու ձայնը» մեդիահարթակին հայտնեց նաև, որ իրենց այցելած և ՔՊ կուսակցության ներկայացուցիչ ներկայացած անձի ձեռքին են արդեն եղել են ստորագրություններով ցուցակներ։ Հետո արդեն հարցուփորձ է արել և իմացել, որ նշված անձին «հյուրընկալած» անձինք շատ հաճախ ստորագրել են նրա ներկայությունից ազատվելու համար։ Հետքարքվել է նաև Կապանում ՔՊ կուսակցության համակարգողից, թե արդյոք նման մարդու հետ համագործակցում են, թե ոչ։ Վերջինս հայտարարել է, որ իրենց կուսակցությունը նման մարդու հետ չի համագործակցում, ավելին Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումներ չեն հավաքում։

