Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/4/2026
share

Ջուրը՝ կլիմայական ճգնաժամի կենտրոնում

Կլիմայի փոփոխությունը սրում է թե՛ ջրի սակավությունը, թե՛ ջրի հետ կապված վտանգները (ինչպիսիք են ջրհեղեղներն ու երաշտները), քանի որ ջերմաստիճանի բարձրացումը խաթարում է տեղումների օրինաչափությունները և ջրային ամբողջ շրջապատույտը․ այս մասին գրել է Global Goals for Sustainable Development-ը նշելով՝

Ջուրը և կլիմայի փոփոխությունն անխզելիորեն կապված են: Կլիմայի փոփոխությունն ազդում է աշխարհի ջրային պաշարների վրա բարդ ու բազմաշերտ ձևերով: Անկանխատեսելի տեղումներից մինչև սառցաշերտերի կրճատում, ծովի մակարդակի բարձրացում, ջրհեղեղներ և երաշտներ. կլիմայի փոփոխության հետևանքների մեծ մասը հանգում է ջրին:

Ստորև ներկայացված են փաստեր կլիմայի և ջրի վերաբերյալ:

Ջրի սակավություն

  • Այսօր աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ չունի անվտանգ խմելու ջրի հասանելիություն, իսկ երկրագնդի բնակչության մոտավորապես կեսը տարվա առնվազն մի հատվածում զգում է ջրի խիստ սակավություն: Ակնկալվում է, որ այս թվերը կաճեն՝ կլիմայի փոփոխության և բնակչության թվաքանակի աճի պատճառով:

  • Երկրի վրա ջրի միայն 0,5 տոկոսն է օգտագործելի և հասանելի քաղցրահամ ջուր, և կլիմայի փոփոխությունը վտանգավոր կերպով ազդում է այդ պաշարների վրա: Վերջին 20 տարվա ընթացքում ցամաքային ջրի պաշարները (ներառյալ հողի խոնավությունը, ձյունը և սառույցը) նվազել են տարեկան 1 սմ տեմպով, ինչն ունի լուրջ հետևանքներ ջրային անվտանգության համար:

  • Հալչող սառցադաշտերը, ձյունը և հավերժական սառույցն ազդում են մարդկանց և էկոհամակարգերի վրա միջին ու բարձր լայնություններում և բարձրլեռնային շրջաններում: Այս փոփոխություններն արդեն իսկ ազդում են ոռոգման, հիդրոէներգետիկայի, ջրամատակարարման և այն բնակչության վրա, որոնց կենսագործունեությունը կախված է ձյունից ու սառույցից:

  • Կլիմայի փոփոխությունը քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կորստի և դեգրադացման հիմնական գործոններից մեկն է: Այն հանգեցնում է ջրից կախված բազմաթիվ տեսակների աննախադեպ անկման և բնաջնջման՝ հատկապես հողօգտագործման և աղտոտման պատճառով:

  • Գլոբալ տաքացումը մինչև 1,5°C սահմանափակելը (համեմատած 2°C-ի հետ) մոտավորապես կկիսով չափ կկրճատի աշխարհի բնակչության այն հատվածը, որը կարող է տուժել ջրի սակավությունից:

  • Ջրի որակը նույնպես տուժում է․ ջրի բարձր ջերմաստիճանը և հաճախակի դարձած ջրհեղեղներն ու երաշտները սրում են ջրի աղտոտվածության շատ ձևեր՝ սկսած նստվածքներից մինչև պաթոգեններ և պեստիցիդներ:

  • Կլիմայի փոփոխությունը և ջրի սակավությունը ճնշում կգործադրեն սննդի մատակարարման վրա, քանի որ քաղցրահամ ջրի մեծ մասը՝ միջինում մոտ 70 տոկոսը, օգտագործվում է գյուղատնտեսության մեջ (մեկ մարդու օրական սնունդն ապահովելու համար պահանջվում է 2000-ից մինչև 5000 լիտր ջուր):

Ջրի հետ կապված վտանգներ

  • Կլիմայի փոփոխությունն էքստրեմալ եղանակային երևույթները, ինչպիսիք են ջրհեղեղներն ու երաշտները, դարձրել է ավելի հավանական և ավելի ծանր:

  • Համաշխարհային ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է մթնոլորտում առկա խոնավությունը, ինչը հանգեցնում է ուժգին փոթորիկների և առատ տեղումների, բայց պարադոքսալ կերպով նաև՝ ավելի ինտենսիվ չորային շրջանների, քանի որ ցամաքից ավելի շատ ջուր է գոլորշիանում:

  • Վերջին 50 տարվա ընթացքում ջրի հետ կապված աղետները գերիշխող են եղել բնական աղետների ցանկում և կազմում են բնական աղետների հետ կապված բոլոր մահերի 70 տոկոսը:

  • 2000 թվականից ի վեր ջրհեղեղների հետ կապված աղետներն աճել են 134 տոկոսով՝ նախորդ երկու տասնամյակների համեմատ: Երաշտների թիվն ու տևողությունը նույն ժամանակահատվածում աճել է 29 տոկոսով:

Լուծումներ

  • Առողջ ջրային էկոհամակարգերը և ջրի կառավարման բարելավումը կարող են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և պաշտպանություն ապահովել կլիմայական վտանգներից:

  • Ճահճուտները (մանգրային անտառներ, տորֆային ճահիճներ և այլն) հանդիսանում են ածխածնի կլանման բարձր արդյունավետություն ունեցող վայրեր, որոնք օգնում են նվազեցնել արտանետումները:

  • Վաղ ահազանգման համակարգերը ջրհեղեղների և երաշտների համար ապահովում են ներդրումների ավելի քան տասնապատիկ վերադարձ և կարող են զգալիորեն նվազեցնել աղետների ռիսկը․ գալիք փոթորկի մասին 24-ժամյա նախազգուշացումը կարող է կրճատել հասցված վնասը 30 տոկոսով:

  • Կլիմայակայուն ջրամատակարարման և սանիտարական համակարգերը կարող են ամեն տարի փրկել ավելի քան 360,000 նորածնի կյանք:

facebook sharing button facebook