
Ապրիլի 27-ին, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ լրատվական կայքում հրապարակվել էր լուսանկարների կոլաժ՝ «Երևանի տարբեր հատվածներում համբուրվող տղամարդկանց պաստառներ է փակցված «ազատություն» գրությամբ» վերտառությամբ:
Քաղաքացու ձայնը մեդիահարթակը՝ ապրիլի 27-ին, ուսումնասիրել է վերոնշայլ նկարների տարածքները և արձանագրել, որ տվյալ հատվածներում նմանատիպ պաստառ փակցված չկա։ (նկարներում պատկերված են կոլաժի համապատասխան նկարը և Քաղաքացու ձայնը մեդիահարթակի լրագրողի կողմից արված լուսանկարների համեմատականները։ Սլաքններով նշված են հատվածներ, որոնք կարելի է համեմատել համոզվելու համար, որ նույն վայրի մասին է խոսքը։ Ավելի ակնառու նմանությունները նշված չեն)։
1․վերոնշյալ կայքում հրապարակված նկարները արվել է հրապարակումից որոշ ժամանակ առաջ։
2․ Եթե նույնիսկ նկարներն արդեն հեռացվել են, ապա պատերի վրա չկան սոսնձի հետքեր կամ պաստառի որևէ հատված, թղթի կտոր։

