Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/4/2026
share

«Իմ քայլը» հիմնադրամը կդիմի դատարան՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ»-ի․ Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իր փաստաբանական թիմն ուսումնասիրում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ Բացի այդ, պատրաստվում է հայցադիմում՝ ընդդեմ դաշինքի՝ հիմնադրամի գործարար համբավին և հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։
Իրավական այս գործընթացի հիմքում «Անկախ դիտորդ»-ի կողմից Վարչական դատարան ուղարկված դիմումն է, որտեղ կառույցը պնդում էր, թե ընտրություններին նախորդող փուլում հիմնադրամի իրականացրած բարեգործական միջոցառումները պետք է դառնան վարչական վարույթի առարկա։ Դիտորդական դաշինքի համոզմամբ՝ «Իմ քայլը» անվանումն ուղղակիորեն ասոցացվում է իշխող քաղաքական ուժի հետ, ինչը կարող է դիտարկվել որպես ազդեցության լծակ։
Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ իր կերպարի և հիմնադրամի ծրագրերի արհեստական կապը քաղաքականության հետ խախտում է իր սահմանադրական իրավունքները, այդ թվում՝ ազատ ընտրական իրավունքի և խտրականության բացառման վերաբերյալ միջազգային կոնվենցիաների դրույթները։ Ըստ նրա՝ նմանատիպ պնդումները ոչ միայն արատավորում են հիմնադրամի համբավը, այլև փորձ են՝ խոչընդոտելու անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը, ինչի համար Քրեական օրենսգրքով հստակ պատասխանատվություն է սահմանված։
Հիմնադրամը կտրականապես հերքում է հնչող մեղադրանքները՝ վերահաստատելով, որ իրականացվող բոլոր բարեգործական ծրագրերը որևէ առնչություն չունեն իշխող ուժի հետ և հետապնդում են բացառապես սոցիալական ու մարդասիրական նպատակներ։

facebook sharing button facebook