Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/4/2026
share

2025թ․ սեպտեմբերի 22-ին արված լուսանկարը շրջանառվում է, որպես 2026թ․ ապրիլի 24-ին արված լուսանկար

2025թ․ սեպտեմբերի 22-ին արված լուսանկարը Ազգ օրաթերթում և տելեգրամյան ալիքներում տարածվում է, որպես 2026թ․ ապրիլի 24-ին արված լուսանկար։
Փաստն այն է, որ լուսանկարը հրապարակվել է, 2026թ․ ապրիլի 24-ին։ Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահը Ուզուր Գյուզելը հրապարակումն արել է, իբր ի պատասխան Հայաստանում ջահերով երթի ժամանակ իրենց պետության դրոշի այրման։
Նկարի առանց որևէ գործիքի դիտակման էլ երևում է, որ լուսանկարը արվել է ավելի տաք եղանակի։ Բացի այդ 2026թ․ ապրիլի 24-ին հրապարակում պատրաստվում էին ապրիլի 25-ի համերգին, որի դեկորացիաները չեն երևում լուսանկարում։


Դիտարկիչով նկարը ստուգելիս պարզ է դառնում, որ նկարը չի արվել 2026թ․ ապրիլի 24-ին, որի համար կան հետևյալ փաստերը՝
1․ Մարդկանց հագուստը
Լուսանկարում մարդը կարճաթև շապիկով է:
Երևանում ապրիլի վերջին եղանակը կարող է տաք լինել, սակայն լուսանկարի ֆոնին երևացող մարդիկ և ընդհանուր միջավայրը բնորոշ են ամռանը կամ վաղ աշնանը:

2. Ծառերի սաղարթը
Հանրապետության հրապարակի հետնամասում երևացող ծառերը լիարժեք կանաչ են և խիտ: Ապրիլի վերջին Երևանում ծառերը նոր են սկսում տերևակալել, և նման խտություն սովորաբար չի լինում:

3. Ինտերնետային արխիվ
Այս լուսանկարը համացանցում շրջանառվում է դեռ 2025 թվականի սեպտեմբերից: Այն ժամանակ սա մեծ աղմուկ բարձրացրեց հայկական մեդիատիրույթում և սոցցանցերում՝ որպես սադրիչ լուսանկար Երևանի կենտրոնից:
Սոցիալական ցանցերի դիտարկման ժաման խմբագրության կողմից առանձնացվեց մի տեսանյութ, որը հրապարակվել էր յութուբյան ալիքում՝ 2025թ․ սեպտեմբերի 22-ին։ Տեսանյութը հրապարակվել էր non paper յութուբյան ալիքում։

Տեսանյութի հեղինակը, հենց ինքը՝ Ուզուր Գյուզելը, 22։59 րոպեում ցույց է տալիս նկարի հայտնի ժեստը։

facebook sharing button facebook