Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/4/2026
share

ԵՄ-ն և ՀՀ-ն ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը

Առաջիկայում կայանալիք առաջին ԵՄ-ՀՀ գագաթնաժողովին ընդառաջ՝ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինությունը (DG ECHO) և ՀՀ Ներքին գործերի նախարարությունը ստորագրել են վարչական պայմանավորվածություն՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության համաձայն՝ փաստաթուղթը «նշանավորում է կարևոր առաջընթաց աղետների դիմակայության բարձրացման ուղղությամբ» և «բացում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները, տեղեկության փոխանակումը և կարողությունների զարգացումը»։

Վարչական պայմանավորվածության հիմնական ուղղություններն են․

  • Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ուժեղացում՝ աղետներին արագ եւ համակարգված արձագանք ապահովելու նպատակով.
  • Փորձագիտական կարողության եւ լավագույն փորձի փոխանակում՝ թույլ տալով կողմերին միմյանցից սովորել եւ բարելավել աղետներին պատրաստվածության ապահովումը.
  • Մասնակցություն համատեղ վարժանքներին, սեմինարներին եւ աշխատաժողովներին,
  • Աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից և պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։

«Սույն վարչական պայմանավորվածությունն արտացոլում է Հայաստանի հետ մեր ամուր գործընկերությունը։ Այն հիմք է ստեղծում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության եւ համատեղ վերապատրաստման համար»,-միջոցառման շրջանակում նշել է DG ECHO-ի գլխավոր տնօրեն պարոն Մաչեյ Պոպովսկին:

Նա հավելել է, որ ԵՄ-ի՝ առավել կայուն եւ դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը

facebook sharing button facebook