Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/4/2026
share

Աճառյան փողոցում 3 մեքենաներ են բախվել․ կան տուժածներ. Shamshyan

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները,- գրում է Shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
 

facebook sharing button facebook