Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/4/2026
share

Եվրխորհրդի ղեկավարը բարդ է անվանում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը երկար և բարդ կլինի, ու դրա համար որևէ ժամկետ չի կարող սահմանվել։ Այս մասին Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան,- գրում է euperspectives.eu-ն։

 

 

 «Իրավիճակը բարդ է Ուկրաինայի համար, սակայն այդ երկիրն արդեն մեծ առաջընթաց է գրանցել։ Սա դեռևս երկար գործընթաց է, շատ բարդ, և մենք չենք կարող փորձել դրա համար արհեստական ​​ժամկետներ սահմանել՝ օրինակ՝ ամիսներ կամ 10 տարի»,-մեկնաբանել է նա` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ժամկետ սահմանել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու համար։

facebook sharing button facebook