Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/4/2026
share

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նստաշրջանին

Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին, որտեղ ելույթով անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ներկայիս մարտահրավերներին։ 

Նախարարը նշել է, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր ֆինանսական միջոցները շարունակում են մնալ անբավարար, իսկ ֆինանսավորման համակարգը՝ ոչ համադրված։

Կարևորել է կենսաբազմազանության ֆինանսավորման ինտեգրումը պետական քաղաքականությունների բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարբեր ֆինանսավորման գործիքների և նորարարական մեխանիզմների կիրառումը։

Միևնույն ժամանակ ընդգծել է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը՝ միասնական չափորոշիչների և հստակ կանոնների միջոցով։

Անդրադարձել է  արդար և ներառական մոտեցմանը՝ նշելով, որ ֆինանսական հոսքերը պետք է հասանելի լինեն նաև տեղական համայնքներին։

Որպես COP17 համաժողովի նախագահող երկիր՝ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու միջազգային համագործակցության խորացմանը և կենսաբազմազանության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Նախարարն  ընդգծել է, որ COP17-ը կարող է դառնալ ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների մեկնարկային հարթակ։

facebook sharing button facebook