
«Meta կոնցեռնն ազատում է աշխատակիցների 10%-ին և փոխարինում նրանց արհեստական բանականությամբ (ԱԲ)․ այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ընկերության ներքին նամակագրությանը։ Համաձայն փաստաթղթի՝ արդեն մայիսից շուրջ 8 հազար աշխատակից (79 հազարից) կազատվի աշխատանքից։ Բացի այդ, կչեղարկվի մոտ 6 հազար թափուր աշխատատեղ։
Միևնույն ժամանակ Meta-ն, որի մեջ մտնում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, ակտիվորեն ներդրումներ է կատարում ԱԲ ոլորտում։ Միայն այս տարի ներդրումների ծավալը կկազմի մինչև 135 միլիարդ դոլար։ Reuters-ի տվյալներով՝ Meta-ի աշխատակիցների համակարգիչների վրա նախապես տեղադրվել է ծրագիր, որը հետևում է նրանց գործողություններին և դրանց հիման վրա մարզում (ուսուցանում) արհեստական բանականությունը»։

