Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/4/2026
share

Մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ վարորդը մահացել է․ Shamshyan

Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել,- գրում է Shamshyan.com-ը։

 

Վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։

facebook sharing button facebook