
Ապրիլի 22-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի ներսում բախվել են 2 «Mercedes» մակնիշի, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և 2 «MAN» մակնիշի բեռնատարները,- գրում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

