Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

11 քաղաքացի հոսպիտալացվել է․ վիճակը գնահատվում է միջին ծանրության

Հիվանդությունների  վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։

Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար․ ՀՎԿԱԿ

Հիշեցնենք, որ առավոտյան հոսպիտալացված քաղաքացիների թիվը 8-ն էր և  Մասնագետները բնակիչներիին  հորդորում են նման ախտանիշների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի։ Մինչև պատճառների վերջնական պարզումը խորհուրդ է տրվում հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ ջուրն օգտագործել բացառապես եռացրած վիճակում։

facebook sharing button facebook