
Գերմանիայում առաջին անգամ ընդունվել է ռազմական ռազմավարություն, որտեղ Ռուսաստանը նշվել է որպես գլխավոր սպառնալիք։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բեռլինում ներկայացրել է երկրի ռազմական պաշտպանության համապարփակ հայեցակարգը։
Փաստաթուղթը ներառում է ԳՖՀ պատմության մեջ առաջին ռազմական ռազմավարությունը և զինված ուժերի զարգացման պլանը՝ դրանց կառուցվածքի և կազմի նկարագրությամբ։ Երկու փաստաթղթերի մանրամասներն էլ գաղտնիացված են։
Հայտնի է, որ ռազմավարության կենտրոնական թեման Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքներին դիմակայելն է։ Ըստ փաստաթղթի՝ Մոսկվան «նախադրյալներ է ստեղծում ՆԱՏՕ-ի երկրների վրա ռազմական հարձակման համար» և արդեն իսկ նրանց, այդ թվում՝ Գերմանիայի դեմ վարում է հիբրիդային գործողություններ։
«Ռուսաստանը վերազինման միջոցով պատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ ռազմական դիմակայության և ռազմական ուժի կիրառումը դիտարկում է որպես իր շահերի առաջմղման օրինական գործիք», — նշել է Պիստորիուսը։
Նախարարը խոստացել է Բունդեսվերը վերածել «Եվրոպայի ամենահզոր կոնվենցիոնալ բանակի»։ Հայեցակարգի համաձայն՝ առնվազն 460 հազար գերմանացի զինվոր, դաշնակիցների հետ միասին, պետք է ի վիճակի լինեն դիմակայել Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիային։

