Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

«A23a-ն վերջացավ». Աշխարհի ամենամեծը համարվող այսբերգը կորցրել է իր մակերեսի 99%-ը

A23a այսբերգը, որը մինչև 2025 թվականի վերջը համարվում էր ամենամեծն աշխարհում, «ավարտում է իր պատմությունը»։ Այս մասին հայտնել են Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտից՝ նշելով, որ հսկա սառցաբեկորը տրոհվել է մանր կտորների՝ կորցնելով իր սկզբնական մակերեսի 99%-ը։ ԱԱԳՀԻ Սառցային և հիդրոօդերևութաբանական տեղեկատվության կենտրոնի գլխավոր մասնագետ Պոլինա Սոլոշչուկը պարզաբանել է, որ եթե հունվարին այսբերգի մակերեսը կազմում էր մոտ 1300 քառակուսի կիլոմետր, ապա այս պահին այն 50 քառակուսի կիլոմետրից էլ պակաս է։ Նրա խոսքով՝ այժմ A23a-ն շարունակում է դրեյֆել բաց ջրերում և տրոհվում է բառացիորեն աչքի առաջ։

Վերջին երեք ամիսների ընթացքում սառցաբեկորը հաղթահարել է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ հատելով Հարավային ու Ատլանտյան օվկիանոսների սահմանը, և այժմ գտնվում է հարավային լայնության 49-րդ զուգահեռականի շրջանում։ Ինստիտուտի մասնագետները տելեգրամյան ալիքում կարճ արձանագրել են՝ «A23a-ն վերջացավ»։

A23a-ն Անտարկտիդայի Ֆիլխների սառցադաշտից անջատվել էր դեռևս 1986 թվականին։ Առաջացման պահին դրա մակերեսը 4170 քառակուսի կիլոմետր էր, ինչը գրեթե երկու անգամ մեծ է Սանկտ Պետերբուրգի տարածքից։ Ավելի քան 30 տարի այսբերգը խրված էր Ուեդելի ծովի ծանծաղուտներում, իսկ հետո սկսեց դրեյֆել Անտարկտիդայի ափերի երկայնքով։ 2025 թվականի սկզբին այն նորից նստեց ծանծաղուտի վրա, սակայն օգոստոսին շարունակեց շարժումը Հարավային Ջորջիա կղզու մոտակայքում։ Արդեն 2025 թվականի վերջին A23a-ի մակերեսը կտրուկ նվազեց մինչև 1370 քառակուսի կիլոմետր, ինչի հետևանքով այն կորցրեց աշխարհի ամենամեծ այսբերգի իր տիտղոսը. meduza

facebook sharing button facebook