Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/4/2026
share

Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ  Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։

 Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

 Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։

 Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

 Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ․ ԲԸՏՄ

facebook sharing button facebook