
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճեց Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալը։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում 77 կգ քաշային կարգում Ամոյանը հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին։
Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուին։

