
Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Հալաբյան փողոցում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առնչությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրեցին, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։
«Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երթուղայինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են։

