Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/4/2026
share

Սահարայի փոշու տեղափոխումը Միջերկրական ծովի վրայով

Սահարայի փոշու արտանետումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ուժեղ քամիները Հյուսիսային Աֆրիկայի անապատների մակերևույթից բարձրացնում են մանր մասնիկները և դրանք տեղափոխում Միջերկրական ծովի վրայով՝ ազդելով օդի որակի, տեսանելիության և էկոհամակարգերի վրա հսկայական տարածքներում:

Նման երևույթները Արևելյան Միջերկրականի կլիմայի պարբերական առանձնահատկություններից են և կարող են մեծ քանակությամբ հանքային մասնիկներ տեղափոխել ընդհուպ մինչև Հարավային Եվրոպա:

Այս բնական գույներով պատկերը, որն արվել է 2026 թվականի ապրիլի 17-ին Copernicus Sentinel-3 արբանյակներից մեկի կողմից, ցույց է տալիս Եգիպտոսի տարածքից սկիզբ առնող հսկայական փոշու շերտը, որն աղեղնաձև ձգվում է ավելի քան 1000 կմ բաց ծովի վրայով: Փոշու շերտի գույնը փոխվում է՝ սկզբնաղբյուրի մոտ գտնվող խիտ ավազաշագանակագույնից վերածվելով բաց ու ցրված թելիկների, որոնք լիբիական ափի մոտ գտնվող Տոբրուկ նավահանգստային քաղաքի մոտ միախառնվում են ամպերի շերտերին:

Copernicus-ի տվյալները նպաստում են փոշու տեղաշարժի մոնիթորինգին՝ հնարավորություն տալով բարելավել կանխատեսումները, շրջակա միջավայրի գնահատումը և զարգացնել վաղ արձագանքման համակարգերը ազդեցության տակ գտնվող տարածաշրջանների համար:

facebook sharing button facebook