
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ ՍԱՏՄ տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ։
«Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կացնեն և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսիմի հնարավոր առկայության ռիսկն է։Իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»,- ասված է հաղորդագրությունում։

