
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿից հայտնում են․ «Սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր»։

