Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/4/2026
share

Բնապահպան Անի Խաչատրյանի համար դրամահավաք է նախաձեռվել

Հայկական Բնապահանական Ճակատը բնապահպան Անի Խաչատրյանի համար դրամահավաք է նախաձեռնել  և այդ մասին հայտարություն է տարածել, որում ասված է․ «Սիրելի ընկերներ և համախոհներ։ Բնության պաշտպանության համար պայքարն իր գինն ունի։ Մենք ներդնում ենք ոչ միայն մեր ժամանակը, խելքն ու էմոցիաները, հաճախ՝ կորցնում առողջությունն ու բաց թողնում եկամտաբեր աշխատանքները, այլև ստիպված ենք պաշտպանվել դատական ճնշումներից։

7 տարի շարունակ Լիդիան Արմենիա ընկերությունը դատարանների միջոցով հետապնդում է շուրջ երկու տասնյակ մարդկանց՝ փորձելով լռեցնել շարժումը։ Դրանցից մեկը Անի Խաչատրյանն է, ում դեմ 2018 թվականից սկսած դատական հայց էր ընթանում՝ իբր Լիդիան ընկերության բարի համբավն արատավորելու համար։ Երկար քաշքշվող դատական պրոցեսի ընթացքում Անին հասցրել է մի անգամ պարտվել առաջին ատյանի դատարանում, հետո բողոքարկել դատարանի այդ որոշումը, նորից քննություն սկսել ու արդեն հաղթել առաջին ատյանում։ Սակայն ի վերջո ավելի բարձր դատական ատյանները շրջեցին վճիռը և ստիպեցին շուրջ 330.000 դրամ վճարել Լիդիան ընկերությանը՝ որպես փոխհատուցում։ Այժմ գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հուսով, որ դա կօգնի արդարության հասնել ոչ միայն Անի Խաչատրյանի գործում, այլև ընդհանուր առմամբ վերջ դնել դատարանների միջոցով ակտիվիստների և խոսքի ազատության նկատմամբ կորպորատիվ ճնշումներին։

Մենք համարում ենք, որ չնայած դատական ճնշումների ենթարկվում է մի քանի հոգի, բայց ճնշման թիրախում բոլոր այն մարդիկ են, ովքեր քննադատական ձայն են բարձրացնում անարդարության դեմ և դիմադրում են կորպորացիաների շահերին։ Եվ կարևոր է միայնակ չթողնել իրար, այլ այստեղ ևս դրսևորել մեր համախմբումը։

Բոլոր նրանց, ովքեր կուզեն աջակցել մեզ այս հարկադիր վճարի բեռը կիսելով՝ առաջարկում ենք ձեր հնարավորության սահմաններում փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին՝

Անի Խաչատրյան

Ակբա բանկ

2202 9037 7591 000 (հաշվեհամար)

4355 0539 2541 1524 (քարտի համար)

Կանխավ շնորհակալություն բոլորին»։

facebook sharing button facebook