Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/4/2026
share

Կառավարությունը հավանություն տվեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին

Գործադիրն ապրիլի 18-ի նիստին հավանության արժանացրեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Օրենքի առանցքային փոփոխություն և կարևոր նորամուծությունները հետևյալն են․

 ներդրվել է համայնքահեն պահպանվող տարածքների ինստիտուտը, որը համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն գնահատել և առանձնացնել տեղական նշանակության ԲՀՊՏ-ներ և կառավարել,

 սահմանվել է Բնության հուշարձանների և հարակից տարածքների ներդրումային միաջավայրի բարելավման հստակ գործիքակազմ, որով մրցութային ընթացակարգով հնարավորություն է ընձեռնվում և՛ համայքներին, և՛ իրավաբանական անձանց իրականացնելու բնության հուշարձանների կառավարումը,

սահմանվել է, որ ԲՀՊՏ հողամասերը կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով,

 արժեքավոր էկոհամակարգերի (OECM), օրինակ՝ էկոմիջանցքների, բուսաբանական այգիների, անտառպարկերի, դենդրոպարկերի և կենսոլորտային տարածքների պահպանության և կայուն օգտագործման համար սահմանվել են կարգավորումներ,

 ամբողջովին խմբագրվել են ԲՀՊՏ-ների ստեղծման, դասակարգման, պահպանության, օգտագործման ռեժիմների իրավական հիմքերը, օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները։

Օրենքի վերանայման նպատակներից է նաև այն միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը, ինչը հատկապես կարևոր է COP17 համաժողովի հյուրընկալելու և նախագահելու տեսանկյունից։

facebook sharing button facebook