
Երաշտը արագացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն սուպերբակտերիաների առաջացումը, ահազանգում են գիտնականները։
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները՝ Դիան Նյումանի գլխավորությամբ, պարզել են, որ ջրի պակասի պայմաններում հողի միկրոօրգանիզմները ակտիվորեն զարգացնում են պաշտպանական մեխանիզմներ հակաբիոտիկների դեմ, և այդ կայունության գեները հեշտությամբ փոխանցվում են մարդկանց համար վտանգավոր հարուցիչներին։
Գլոբալ տաքացումը կարող է դառնալ նոր բժշկական սպառնալիքի կատալիզատոր. Nature Microbiology ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ երաշտը նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների տարածմանը։
Մասնագետները հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը անվանում են «լուռ համավարակ», և նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կլիմայական ճգնաժամը կարող է դառնալ հզոր արագացուցիչ։ Գլոբալ տաքացման դեմ պայքարը և բժշկական գիտության մեջ ներդրումներ կատարելը այժմ ոչ միայն էկոլոգիայի հարց է, այլև սուպերբակտերիաների դարաշրջանում գոյատևման նախապայման։
Աղբյու՝ Լևոն Ազիզյանի ֆբ էջ

