Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/4/2026
share

Մենք պահանջում ենք փոխել օրենքի խնդրահարույց կետերը ․ կենդանապաշտպան

Լուսանկարիչ  Alexander Patrin- ը նկարներ է հրապարակել կից  գրելով « կենդանապաշտպանների հանրահավաք՝ պահանջելով կենդանիների պաշտպանության արդյունավետ միջոցներ և «Կենդանիների հետ պատասխանատու վարվեցողության մասին» օրենքի փոփոխություն։ Այս հարցում իրոք կան երկիմաստություններ։ Օրինակ՝ եթե դրսում բռնվում է թափառող շուն, բայց ունի չիպ, որն ապացուցում է տիրոջ գոյությունը, անասնաբուժական կլինիկան իրավունք չունի բուժել, պատվաստել կամ ստերիլիզացնել այն առանց տիրոջ գրավոր հայտարարության։ Իսկ ի՞նչ, եթե նա դուրս է նետել նրան և չի պատասխանում զանգերին։ Հանրահավաքը խաղաղ էր, բացառությամբ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի անվտանգության հետ վեճի, որի վրա գտնվում է Թամանյանի հուշարձանը, որի մոտ էլ անցկացվում էր հանրահավաքը»,- այս ամենին զուգահեռ կենդանապաշտպան Օվսաննա Հովսեփյանը մատնանշում է  

«Երբ կենդանուն առաջին բուժօգնություն ցույց տալը նախատեսում է տուգանք` 200.000 դրամ, Իսկ շանը փողոցում լքելը` 30.000 դրամ:

Երբ անտուն կենդանուն «սխալ» սնունդ տալու համար նախատեսվում է տուգանք` 50.000 դրամ, Իսկ շանը փողոցում լքելը` 30.000 դրամ:

Երբ պետության գործը տարիներով անող բարեգործական կացարանները պետք է մուծեն տարեկան 50.000 դրամ տուրք, Իսկ շանը փողոցում լքելը` 30.000 դրամ:

Ի՞նչ է կոչվում նման օրենքը... Մենք պահանջում ենք փոխել օրենքի խնդրահարույց կետերը և մենք չենք հանձնվելու»,- Օվսաննա Հովսեփյան

facebook sharing button facebook