Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/4/2026
share

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 19-ին, ժամը 12։10-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դիատար մեքենային։

«Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Այնուհետև փրկարարներն ուղղել են «Jeep» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

facebook sharing button facebook