Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/4/2026
share

Տղումներ առաջիկա օրերին, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։  Հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

 

Ապրիլի 20-ին և 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ 

facebook sharing button facebook