Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/4/2026
share

Իրանը կրկին արգելափակել է Հորմուզի նեղուցը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը կրկին գտնվում է երկրի զինված ուժերի «խիստ կառավարման և վերահսկողության ներքո», հայտնում է Associated Press-ը:

Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունն իր հայտարարության մեջ զգուշացրել է, որ կխոչընդոտի նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն շրջափակված է պահում իրանական նավահանգիստները:

Այն մասին, որ ԱՄՆ-ը կշարունակի արգելափակել իրանական նավահանգիստները, նախօրեին հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ շրջափակումը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր չի կնքել, որը կվերաբերի նաև (ի թիվս այլ հարցերի) Թեհրանի միջուկային ծրագրին։

Ապրիլի 17-ին Իրանը հայտարարել էր, որ նավերի անցման համար բացում է Հորմուզի նեղուցը, որով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մեկ հինգերորդ մասը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իսրայելը զինադադար կնքեց լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հետ։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նեղուցը բաց կլինի այնքան ժամանակ, քանի դեռ գործում է զինադադարը։ Սակայն ԱՄՆ-ը չհանեց իրանական նավահանգիստների շրջափակումը։

facebook sharing button facebook