Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/4/2026
share

Ձերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ»,- Ազատությանը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ, դասախոս Սմբատ Լպուտյանը։ 

 

facebook sharing button facebook