
Վանաձորի բնակիչ Խորեն Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈՅ ՅԱՆԱՊԱՏԻ
Ո՜Վ ՀԱՅ...
ՀԱՅ-ՀԱ՜Յ...
( Զայրույթը խեղդված խոսք)
Երկրորդ օրն է՝ Լոռու մարզի 13 (տասներեք) համայնքում, ջրագծի վթարի պատճառով, ջուր չկա։ Մարզկենտրոն Վանաձորն ու 12 (տասներկու) համայնք ջրազրկված են։ Դե, վթար է, լինում է, քի՞չ ենք նման բաներ տեսել։ Որ վթարի վերացման աշխատանքներ տարվում են, պարզ է։ Խնդիրն այստեղ այլ բան է։ Այն, որ համապատասխան մարմինները, կառույցները և դրանց ղեկավարները (հատ-հատ թվարկելու զահլա չկա. էշին էլ հասկանալի է՝ ինչ մարմնակառույցների և ում նկատի ունեմ) պետք է մշտապես պատրաստ լինեին նմանատիպ արտակարգ իրավիճակների։ Ինչպե՞ս։ Նախ՝ փորձելու էին համապատասխան տեխնիկայով քիչ թե շատ ջրով ապահովել բնակիչներին, առաջին հերթին՝ խոցելի անձանց (հաշմանդամություն ունեցող անձանց, հիվանդներին, ծերերին), երկրորդ՝ լուսաբանող համապատասխան կառույցները (էլի պարզ է՝ ի՛նչ կառույցներ) ոչ միայն պիտի անընդմեջ տեղեկացնեին վթարի վերացման աշխատանքների մասին, այլ առաջին հերթին իրենք պիտի ահազանգեին պատասխանատու «մարմնամասերին»
ու «կառույցամասերին»։ Մի խոսքով, հետևողական պիտի լինեին։ Բայց.... Հետևությունն ինքնուրույն արեք, եթե չեք ալարում...
Բայց դե ի՞նչ հետևություն, ամեն մեկն իր գլխի ճարը տեսնում է՝ ինչպես կարող է։ Մեղավորն էլ նախկ... է՛, ի՞նչ էի ասում... վթարն է։
Ու էսպես...
Վաղն, Աստված մի՛ արասցե, եթե պատերազմ էլ լինի, էլի հայավարի ամեն մեկն իր գլխի ճարը պիտի տեսնի։
Չնայած՝ ո՞ւմ և ի՞նչ ենք ասում... Ո՛չ լսող կա, ո՛չ, առավել ևս, արձագանքող։
Հ. Գ.- Երեկոյան 20. 09 է։ Ասում են՝ վթարը վերացված է։ Բայց ջուր դեռ չկա ու չկա...

